ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Աշխար­հի գա­վա­թին ըն­դա­ռաջ

Աշխար­հի գա­վա­թին ըն­դա­ռաջ
08.12.2020 | 01:30

Օ­լիմ­պա­վա­նում ու­սում­նա­մար­զա­կան ա­վար­տա­կան հա­վաքն է անց­կաց­նում աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կու­թյա­նը նա­խա­պատ­րաստ­վող ըմբ­շա­մար­տի Հա­յաս­տա­նի ա­զատ ո­ճի հա­վա­քա­կա­նը։


Մեր ընտ­րա­նու գլ­խա­վոր մար­զիչ Հա­բեթ­նակ Կուր­ղի­նյանն ար­դեն հրա­պա­րա­կել է հա­վա­քա­կա­նի կազ­մը: Խա­ղար­կու­թյա­նը կմաս­նակ­ցեն 57 կգ քա­շա­յին Ար­սեն Հա­րու­թյու­նյա­նը, 61 կգ քա­շա­յին Ռազ­միկ Պա­պի­կյա­նը, 65 կգ քա­շա­յին Վազ­գեն Թևա­նյա­նը, 70 կգ քա­շա­յին Ար­ման Անդ­րեա­սյա­նը, 74 կգ քա­շա­յին Հրայր Ա­լի­խա­նյա­նը, 79 կգ քա­շա­յին Ար­ման Ա­վա­գյա­նը, 86 կգ քա­շա­յին Մխի­թար Հով­հան­նի­սյանն ու 125 կգ քա­շա­յին Հով­հան­նես Մա­ղա­քյա­նը:
Աշ­խար­հի գա­վա­թի խա­ղար­կու­թյու­նը կկա­յա­նա դեկ­տեմ­բե­րի 12-18-ին Բելգ­րա­դում։ Ա­զատ ո­ճա­յին­նե­րը մր­ցա­գորգ դուրս կգան դեկ­տեմ­բե­րի 16-18-ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7561

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ